Մարտի 12-ին՝ ժամը 12:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա նվագախմբի հիմնադրման օրից ի վեր հրատարակված գրքերի, ամսագրերի, հոդվածների շնորհանդես-ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունը կանցկացվի «ՀԱՖՆ-ի երախտավորները» խորագրի ներքո՝ նվիրված ֆիլհարմոնիկ նվագախմբի վետերաններին: Ֆիլհարմոնիկի ակնառու դիրիժորների, մենակատարների, կոնցերտմայստերների, երաժիշտների, հիշարժան համերգների ու շրջագայությունների մասին գրքերի ցուցադրությունը կշարունակվի մեկ ամիս:
Գրքերի հավաքագրումն ու մեկտեղումն իրականացրել է երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԱՖՆ-ի երաժշտական խմբագիր, 80-ամյա երախտավոր Արմեն Բուդաղյանը: